Թուրքիայում, Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում տարբեր մոտիվներով նկարներ և բազմաթիվ գրություններ են գտել, այդ թվում՝ եբրայերեն, որոնք պահված են եղել տոպրակի մեջ, քարի տակ։ Այս մասին գրում է Sabah-ը։
Պարկում նկարներով և գրություններով հինգ կապոց է եղել։
Գտածոն հայտնաբերվել է պատահաբար։ Այս ամառ հանրության համար բացված տաճարի ծխականները նկատել են, որ տաճարի մարմարե հատվածի քարը տեղաշարժվել է։
Կապոցի մեջ ռունային գրեր և նկարներ են եղել։ Դրանք թաքցնելու համար անհրաժեշտ է եղել պատից մոտ 30 սանտիմետր լայնությամբ և 10 սանտիմետր երկարությամբ քար կտրել, այնուհետև հետ մտցնել։
Այս պահին դատախազներն ու մշակույթի վարչության ներկայացուցիչները հետաքննում են, թե արդյոք դրանք պատմական նշանակություն ունեն։