Թուրքիայի ԱԱԽ նիստում քննարկվելու է Արցախի հարցը
copy image url

Թուրքիայի ԱԱԽ նիստում քննարկվելու է Արցախի հարցը

Արտաքին 3 տարի առաջ - 15:36 25-11-2021

Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ այսօր գումարվելու է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

Նիստի ժամանակ քննարկվելու են Թուրքիայոմ ահաբեկչական համարվող կազմակերպությունների դեմ գործողությունները ինչպես երկրի ներսում, այնպես էլ Թուրքիայի սահմաններից դուրս: Քննարկվելու են նոր ռազմական գործողությունները հետախուզության կողմից տրամադրված զեկույցների հիման վրա:

Խոսվելու է Արցախում, Արևելյան Միջերկրականում, Աֆղանստանում, Սիրիայում, Լիբիայում տիրող իրավիճակի մասին:

Ամենից շատ դիտված