Դանիան կրկին մտցնում է հասարակական վայրերում պաշտպանիչ դիմակների պարտադիր կրումը։ Այս երկրում դիմակային ռեժիմը հանվել էր ամռանը, սակայն իշխանությունները որոշել են վերադարձնել սահմանափակումները՝ կորոնավիրուսով հիվանդացության կտրուկ աճի ֆոնին, գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։
Նոյեմբերի 29-ից միջոցառումները կգործեն խանութներում, հիվանդանոցներում և տրանսպորտում։ Դանիայի իշխանությունները ևս մեկ խիստ սահմանափակում են մտցրել. քովիդ-անձնագրեր չունեցող քաղաքային ծառայողները նախ կստանան նախազգուշացում, իսկ հետագայում կարող են հեռացվել աշխատանքից։