Սյունիքում իսկական իրարանցում է սկսվել
copy image url

Սյունիքում իսկական իրարանցում է սկսվել

Ներքին 3 տարի առաջ - 14:45 25-11-2021

Երեկ Փաշինյանը իր մոտ էր հրավիրել Սյունիքի մի շարք համայնքների համայնքապետների, այդ թվում նաև Գորիսի փոխհամայնքապետին, և վերջերս ՔՊ-ին հաղթած Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանին։ Մամուլում տեղեկություն տարածվեց, որ համայնքապետերին հավաքելու իրական պատճառը Սյունիքով միջանցք տալու հարցն է եղել, մասնավորապես Փաշինյանն ասել է․ «կա՛մ պիտի միջանցք տրամադրենք, կամ էլ դա ադրբեջանցիները կստանան ուժով, այսինքն՝ պատերազմ կսկեն և ճեղքելով իրենց համար միջանցք կբացեն»։

Համայնքապետերի հանդիպումը Փաշինյանի հետ իսկական աղմուկ, իրարանցում և տագնապ է առաջացրել սյունեցիների շրջանում, վերջեններս, որոնք մինչ այժմ մտածում էին, թե համենայն դեպս, տեղի իշխանությունները կողմնակիցը չեն միջանցք տալու դավադրական ծրագրին, այժմ տարակուսած են։ Չի բացառվում որ Սյունիքում շուտով բազմամարդ հանրահավքներ անցկացվեն։

Ամենից շատ դիտված