Ուղիղ եթեր
Բռնցքամարտի երիտասարդական թիմի անդամները կմասնակցեն Ակակի Կակաուրիձեի հուշամրցաշարին
copy image url

Բռնցքամարտի երիտասարդական թիմի անդամները կմասնակցեն Ակակի Կակաուրիձեի հուշամրցաշարին

Սպորտ 3 տարի առաջ - 11:56 24-11-2021

Երիտասարդ բռնցքամարտիկները կմասնակցեն Ակակի Կակաուրիձեի հուշամրցաշարին:

Երիտասարդ հայ բռնցքամարտիկները նոյեմբերի 24-ին մեկնել են Վրաստանի Քութայիս քաղաք, որտեղ կմասնակցեն աշխարհի և Եվրոպայի առաջնության բազմակի մրցանակակիր Ակակի Կակաուրիձեի հուշամրցաշարին: Հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի և Արթուր Ուլիխանյանի գլխավորությամբ հանդես կգան 51 կգ քաշային Թովմաս Թովմասյանը, 54 կգ քաշայիններ Գագիկ Զոհրանյանն ու Գոռ Ազիզյանը, 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը, 60 կգ քաշային Գոռ Բեգլարյանը, 63,5 կգ քաշայիններ Արման Միսկարյանն ու Արես Հակոբյանը, 67 կգ քաշային Ռոբերտ Ենգիբարյանը, 71 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը: