Երևանյան ռեստորաններից մեկում թռչնամսից թունավորման դեպք է գրանցվել
copy image url

Երևանյան ռեստորաններից մեկում թռչնամսից թունավորման դեպք է գրանցվել

Ներքին 3 տարի առաջ - 23:08 23-11-2021

Երևանյան ռեստորաններից մեկում ենթադրաբար թռչնամսից թունավորման դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում են Burgery Angus & more սննդի կետից։

«Վերջին շրջանում երևանյան սննդի տարբեր կետերում հաճախացել են թռչնամսի օգտագործմամբ պայմանավորված թունավորման դեպքերը։ Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև Burgery Angus&More ռեստորանում։ Այս պահին սերտորեն համագործակցում ենք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) և առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ»,- նշում են ռեստորանից և հայտնում, որ ներկա պահին իրականացվում են լաբորատոր անհրաժեշտ փորձաքննություններ։

Ստուգումների արդյունքները հայտնի կլինեն սույն թվականի նոյեմբերի 25-ին։ Ստուգումներով պայմանավորված՝ Burgery Angus & More ռեստորանը ժամանակավորապես փակ է։

Ամենից շատ դիտված