Արցախի բնակիչը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
copy image url

Արցախի բնակիչը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում

Ներքին 3 տարի առաջ - 15:59 23-11-2021

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքումհայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԱԾ-ն:

Ըստ Արցախի ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության` նոյեմբերի 23-ի վաղ առավոտյան ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000թ. ծնված բնակիչ Մ.Մ.-ի անհետ կորչելու մասին:

«Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին առավոտյան մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի

Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության մեջ: Այս պահին բանակցություններ են ընթանում Մ.Մ.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի