Իսրայելական UVision պաշտպանական ընկերությունը սկսել է HERO կամիկաձե-դրոնի մշակումը, հաղորդում է Defense Blog-ը։ Ընդ որում, գովազդային նյութերում անօդաչու թռչող սարքի զոհ է դառնում տանկը, որը շատ նման է ռուսական Т-90С-ին։ Ընդգծվում է, որ նոր զենքը ունակ կլինի զարմանալի ճշգրտությամբ խոցել շարժվող թիրախները։
Անօդաչու թռչող սարքը հագեցած կլինի էլեկտրոնային համակարգերով և պայթուցիկ զրահաթափանց արկով։ Դա թույլ է տալիս այս զենքը համարել հարձակողական։
Ընդգծվում է, որ այս զենքով այժմ հետաքրքրված է ԱՄԷ-ն։ «Մենք նախատեսում ենք ներկայացնել մեր վերջին, ամենաառաջադեմ, մարտերում փորձարկված զինամթերքի համակարգերը, որոնք համապատասխանում են տարածաշրջանի պահանջներին»,- ասել է Uvision-ի գործադիր տնօրեն, պաշտոնաթող գեներալ-մայոր Ավի Միզրահին: