Հյուսիսային Կորեան մերժել է մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևը
copy image url

Հյուսիսային Կորեան մերժել է մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևը

Արտաքին 3 տարի առաջ - 17:17 21-11-2021

ԿԺԴՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում անհամաձայնություն է հայտնել Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւի նախագծին։

Փհենյանը հայտարարել է նաև իր պատրաստակամության մասին՝ դիմակայելու «թշնամական ուժերին», որոնք փորձում են խախտել պետության ինքնիշխանությունը։

Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել էր ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ բանաձեւի նախագիծը։ Նախատեսվում է, որ բանաձեւը կընդունվի դեկտեմբերին։

Ձեզ գուցե հետաքրքրի