Լեհ-բելառուսական սահմանին ապամոնտաժվում է միգրանտների տարերային ճամբարը
copy image url

Լեհ-բելառուսական սահմանին ապամոնտաժվում է միգրանտների տարերային ճամբարը

Արտաքին 3 տարի առաջ - 13:13 20-11-2021

Բելառուսում սահմանապահները սկսել են ապամոնտաժել Լեհաստանի հետ սահմանին գտնվող Բրուզգի սահմանային անցակետի մոտ խփված միգրանտների տարերային ճամբարը։ Այս մասին հաղորդել է Լեհաստանի սահմանապահ ծառայությունը։

Բանվորները մաքրում են նոյեմբերի 8-ին միգրանտների կողմից խփված տարերային ճամբարի մնացորդները։ Նաև կարգուկանոն է հաստատվում հենց անցակետում, որտեղից միգրանտները մի քանի անգամ փորձել են ճեղքել սահմանը։

Բացի այդ, լեհ սահմանապահները հաղորդում են, որ Մինսկը դիմել է Վարշավային Բրուզգիով երթևեկությունը վերականգնելու և նոյեմբերի 21-ից այդ կետում երկաթուղային բեռնափոխադրումները չփակելու խնդրանքով։

«Ներկայում Կուզնիցայի սահմանային անցակետի մոտ չկան օտարերկրացիներ (բելառուսական կողմից Բրուզգի), որոնք կարող են վտանգ ներկայացնել սահմանը պահպանող լեհական ծառայությունների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված