Բելառուսը սահմանափակել է նավթի մատակարարումները Լեհաստան
copy image url

Բելառուսը սահմանափակել է նավթի մատակարարումները Լեհաստան

Արտաքին 3 տարի առաջ - 18:06 17-11-2021

Բելառուսը սկսել է Լեհաստանի ուղղությամբ «Դրուժբա» նավթամուղի չպլանավորված վերանորոգումը։ Ինչպես հաղորդում է «ԲելՏԱ»-ն, վերանորոգման աշխատանքները սկսվել են նախօրեին։

«Երեկվանից «Գոմելտրանսնեֆտ»-ը սկսել է «Դրուժբա» նավթամուղի ճյուղերից մեկի չպլանավորված վերանորոգումները՝ սահմանափակելով հոսքը Ադամովա Զաստավա (Լեհաստան) ուղղությամբ մոտ երեք օրով, մինչդեռ ամսվա պլանավորված խնդիրը չի քննարկվում»,- ասել է «Տրանսնեֆտի» ներկայացուցիչ Իգոր Դեմինը:

Ինչպես հայտնի է, «Դրուժբա» նավթամուղով նավթը մատակարարվում է Եվրոպա:

Ամենից շատ դիտված