Ռուսաստանը սկսել է С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումները Հնդկաստան։ Այս մասին հայտարարել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւը։ Նրա խոսքով՝ զենքի տեղափոխումն ընթանում է նախապես հաստատված ժամանակացույցով։ Իսկ Դելին վերջին համալիրները կստանա 2023 թվականին։
С-400-ը կրում է Տրիումֆ անունը: Դա մեծ և միջին հեռահարության զենիթահրթիռային համակարգ է։ Նախ և առաջ, տեղադրումը կարող է արդյունավետորեն ոչնչացնել թշնամու ինքնաթիռները: Բացի այդ, այն կարող է օգտագործվել բալիստիկ հրթիռներ և նույնիսկ հիպերձայնային թիրախներ խոցելու համար։ Միևնույն ժամանակ, տեղադրման վրա չի ազդում գրոհող օբյեկտի էլեկտրոնային պաշտպանությունը։
Ռուսաստանը և Հնդկաստանը հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման պայմանագիր են ստորագրել երեք տարի առաջ՝ 2018 թվականի հոկտեմբերին։ Դա տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Նյու Դելի կատարած այցի ժամանակ։ Հինգ գնդային համակարգերի համար հնդկացիները կվճարեն 5,43 միլիարդ դոլար:
Հնդկաստանը դարձել է այս համալիրների երրորդ օտարերկրյա գնորդը։ Դրանք նախկինում ձեռք էին բերել Չինաստանն ու Թուրքիան։