2021 թվականին կտրուկ աճել են ՌԴ-ից գաղտնի արտահանումները ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ
copy image url

2021 թվականին կտրուկ աճել են ՌԴ-ից գաղտնի արտահանումները ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ

Արտաքին 3 տարի առաջ - 12:51 17-11-2021

2021թ.-ին կտրուկ աճել է Ռուսաստանից գաղտնի կատեգորիաների ապրանքների (ինքնաթիռներ, միջուկային նյութեր, զենք և զինամթերք) արտահանումը ՆԱՏՕ-ի երկրներ։ Այս մասին հաղորդում է РБК-ն՝ հղում անելով Դաշնային մաքսային ծառայության բաց տվյալներին։ Ռուսական այս տեսակի ապրանքների ներմուծողների առաջին տասնյակում ընդգրկվել են Հյուսիսատլանտյան դաշինքի վեց երկրներ՝ ԱՄՆ-ը, Չեխիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Էստոնիան և Նիդեռլանդները։

2020թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ (ինն ամիս) գաղտնի կատեգորիաների ռուսական ապրանքների արտահանումն աճել է. ԱՄՆ՝ 706 մլն դոլարից մինչև 841 մլն դոլար, Չեխիա՝ 102 մլն դոլարից մինչև 706 մլն դոլար, Գերմանիա՝ 173 մլն դոլարից մինչև 300 մլն դոլար, Նիդեռլանդներ՝ 53 մլն դոլարից մինչև 222 մլն դոլար։

Անցած տարի ՆԱՏՕ-ի երկրներից ռուսական գաղտնի ապրանքների ամենախոշոր ներկրողների տասնյակում են հայտնվել միայն ԱՄՆ-ը (երրորդ տեղ), Էստոնիան և Թուրքիան (իններորդ-տասներորդ տեղ): Այժմ ԱՄՆ-ը բարձրացել է երկրորդ հորիզոնական, Չեխիան՝ երրորդ։ Այս երկու երկրներն էլ մայիսի կեսերին Ռուսաստանին «ոչ բարեկամական» էին հայտարարվել։

Ամենից շատ դիտված