Կորոնավիրուսն աղքատ երկրների համավարակ է դարձել. ԱՀԿ
copy image url

Կորոնավիրուսն աղքատ երկրների համավարակ է դարձել. ԱՀԿ

Արտաքին 3 տարի առաջ - 09:21 17-11-2021

Կորոնավիրուսն աղքատ երկրների համավարակ է դարձել: Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի հատուկ բանագնաց Դեյվիդ Նաբարոն, հաղորդում է The Guardian-ը։

«Այս հիվանդությունից այժմ հիմնականում տուժում են աղքատ մարդիկ և աղքատ երկրները»,- ասել է Նաբարոն:

Նրա խոսքով, հարուստ երկրները, որոնք փորձում են «բնակչությանը պատվաստել ակտիվ համավարակի դեմ», մեծ արկածախնդրության են գնում: Նա ընդգծել է, որ խնդիրներից մեկը նոր տեսակների ի հայտ գալն է, որոնք կարող են խույս տալ գոյություն ունեցող պատվաստանյութերից, իսկ մյուսն այն է, որ բնակչությունը կարող է չենթարկվել, եթե կրկին այնպիսի միջոցներ սահմանվեն, ինչպիսիք են պարտադիր դիմակ կրելը և սոցիալական հեռավորություն պահպանելը:

«Եթե վերապատվաստման համար պատվաստանյութեր գնվեն, դա կհանգեցնի գլոբալ հետևանքների, որոնք իսկապես շատ ծայրահեղ կլինեն, և բոլորը պետք է դա իմանան»,- եզրափակել է Նաբարոն:

Ամենից շատ դիտված