Հնդկաստանի նախագահ է դարձել աղքատ ցեղից մի կին
copy image url

Հնդկաստանի նախագահ է դարձել աղքատ ցեղից մի կին

Արտաքին 2 տարի առաջ - 20:57 22-07-2022
Հնդկաստանի պատմության մեջ երկրորդ անգամ երկրի նախագահի պաշտոնը կին է զբաղեցնեու։ Քվեարկության արդյունքների համաձայն, նախագահական ընտրություններում հաղթել է 64-ամյա Դրաուպադի Մուրմուն։ Քաղաքական գործիչն իր պարտականությունները կստանձնի հուլիսի 25-ից։

Դրաուպադի Մուրմուն ծնվել է Հնդկաստանի ամենաաղքատ գավառներից մեկում։ Նրա ընտանիքը սոցիալական ցածր խավերին պատկանող գրեթե անհայտ սանթալ ցեղից է։ Քոլեջն ավարտելուց հետո Դրաուպադին աշխատել է որպես ուսուցիչ, իսկ հետո նշանակալի բարձունքների է հասել քաղաքականության մեջ՝ նախարարի պաշտոն զբաղեցնելով հնդկական Օրիսա նահանգի կառավարությունում։ 2015-ին նա դարձել է Ջարքհանդ նահանգի նահանգապետ և պաշտոնավարել մինչև 2021 թվականը։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին աջակցել է Դրաուպադի Մուրմույին և վստահություն հայտնել, որ նա կդառնա «մեծ նախագահ»՝ ունակ օգնելու աղքատներին և ճնշվածներին։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված