Կուլեբան ՆԱՏՕ-ին կոչ է արել ուժեղացնել համագործակցությունը Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ
copy image url

Կուլեբան ՆԱՏՕ-ին կոչ է արել ուժեղացնել համագործակցությունը Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ

Արտաքին 3 տարի առաջ - 23:44 15-11-2021

Կիևը ՆԱՏՕ-ին կոչ է անում ավելի սերտորեն աշխատել Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ՝ սևծովյան տարածաշրջանի անվտանգության հարցերի շուրջ։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան՝ դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ համատեղ ճեպազրույցում։

«Մենք պետք է միշտ հիշենք, թե որքան բարդ և վտանգավոր է իրավիճակը Սևծովյան տարածաշրջանում։ Մենք կոչ ենք անում դաշինքի անդամներին ավելի սերտորեն համագործակցել Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ՝ սևծովյան տարածաշրջանի անվտանգության հարցերի շուրջ»,- ասել է նա։

Նախարարի խոսքով՝ Կիևը կցանկանար «ավելի շատ ջանքեր տեսնել ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների կողմից», գրում է ՏԱՍՍ-ը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի