Չինաստանը ակտիվորեն կառուցում է ստորգետնյա ռազմական բունկեր Տիբեթի «Դամսուն» օդակայանում՝ պաշտպանելու իր հարվածային ուժերը Հնդկաստանի հետ հնարավոր ռազմական հակամարտության դեպքում:
Կառուցվում են նոր օդակայաններ, իսկ հներն ընդլայնվում են նոր գետնավար ուղիներով, կառամատույցներով և ավելի երկար թռիչքավայրէջքային ուղիներով: Կործանիչները ներս են մղվում բետոնե հարթակների տակ երեք ֆուտ հաստությամբ պատերով, որոնք կարող են դիմակայել հրթիռների և օդից արձակված ճշգրիտ ռումբերի ուղիղ հարվածներին:
Բազաների շուրջ մեկնարկային հարթակները լի են HQ-9 հեռահար հրթիռներով, որոնք կարող են ինքնաթիռներ խփել ավելի քան 100 կմ հեռավորության վրա: