Թբիլիսիի դատարանը կքննի Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի գործը՝ պետական միջոցների յուրացման վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով նրա փաստաբան Բեկ Բասիլային։
«Դատաքննությունը նշանակված է նոյեմբերի 15-ին»,- ասել է փաստաբանը։ Հաղորդվում է, որ «պիջակների գործով» դատավարությունը կսկսվի Երևանի ժամանակով 11.00-ին։
Իրավապահ մարմինները կասկածում են, որ Սահակաշվիլին իր պիջակները գնել է պետական միջոցներով։