Ռուսաստանում հույս են հայտնել, որ ԱՀԿ-ն տեսանելի ապագայում կգրանցի «Սպուտնիկը»
copy image url

Ռուսաստանում հույս են հայտնել, որ ԱՀԿ-ն տեսանելի ապագայում կգրանցի «Սպուտնիկը»

Արտաքին 3 տարի առաջ - 10:15 15-11-2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տեսանելի ապագայում կգրանցի կորոնավիրուսային հիվանդության դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ» պատվաստանյութը։ Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։

«Մի շարք վարչարարական գործընթացներ էին անհրաժեշտ, որոնք պետք է կատարվեին։ Հետո արդեն պատվաստանյութը կգնա իր ուղով, կգրանցվի։ ԱՀԿ-ի գործընկերները դրական են տրամադրված։ Հավաստիացնում եմ, որ այս գործընթացում չկա քաղաքականություն կամ կողմնակալություն։ Խոսքը դժվար բյուրոկրատական համակարգի մասին է իր կանոններով և պրոտոկոլներով։ Ոչ ոք չի կասկածում «Սպուտնիկի» արդյունավետության վրա, բայց պետք է պահպանել որոշակի ձևականություններ»,- ասել է նա։

Ռուսաստանն աշխարհում առաջինը հայտարարեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման մասին՝ տալով դրան «Սպուտնիկ» անվանումը։ Չնայած «Սպուտնիկը», բացի Ռուսաստանից, օգտագործվում է մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ԱՀԿ-ն դեռ պաշտոնապես չի գրանցել դեղամիջոցն իբրև վարակի դեմ արդյունավետ գործող պատվաստանյութ։

Ամենից շատ դիտված