Ֆրանսիայում ահաբեկչության համար դատապարտված աղջիկը փորձել է փախչել բանտից, սակայն բանտի աշխատակիցները բռնել են նրան, հաղորդում է LeParisien-ը։
Պարբերականի տվյալներով, բանտարկյալը անցք է բացել իր խցում և սավաններից պատրաստված պարանով իջել բանտային համալիրի մարզահրապարակ, որտեղ լյուկի ծածկը բացելու անհաջող փորձ է արել։ Բանտի աշխատակիցները ակտիվություն են նկատել տեղաշարժի տվիչներով և կալանավորել կնոջը։
Միջադեպից հետո ուղղիչ հիմնարկի ղեկավարությունը ստուգումներ է սկսել կանանց հատվածի բոլոր խցերում։
2017թ.-ին աղջիկը մեղադրվել է իսլամիստական կազմակերպությանն անդամակցելու մեջ և Սիրիայից արտաքսվել է Ֆրանսիա։