Իրանում երկու հզոր երկրաշարժ է գրանցվել, կան տուժածներ
copy image url

Իրանում երկու հզոր երկրաշարժ է գրանցվել, կան տուժածներ

Արտաքին 3 տարի առաջ - 09:09 15-11-2021

Իրանի հարավում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել՝ Ռիխտերի սանդղակով 6.3 և 6.4 բալ ուժգնությամբ, հաղորդում է Mehr-ը։

Երկրաշարժերը տեղի են ունեցել Իրանի հարավային Հորմոզգան նահանգում՝ Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքի մոտ։

Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ առաջին երկրաշարժը տեղի է ունեցել 18 կիլոմետր խորության, իսկ երկրորդը՝ 10 կիլոմետր խորության վրա։

Երկրաշարժերը զգացվել են հարևան Քերման և Ֆարս նահանգներում, որոնք գտնվում են Հորմոզգան նահանգից հյուսիս։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում։

Վերջին տվյալներով, երկրաշարժի հետևանքով զոհվել է երկու մարդ, տուժել է առնվազն 27 մարդ։ Արձանագրվել են հեռահաղորդակցության համակարգի հոսանքազրկումներ և խափանումներ:

Ամենից շատ դիտված