Իրանում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Ավելի վաղ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 12.08-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բենդեր Աբաս քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք 62 կմ հեռավորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: