Թուրքիայի և Իրանի սահմանին ավարտվել է 145 կիլոմետրանոց բետոնե պատի կառուցումը
copy image url

Թուրքիայի և Իրանի սահմանին ավարտվել է 145 կիլոմետրանոց բետոնե պատի կառուցումը

Արտաքին 3 տարի առաջ - 18:23 14-11-2021

Թուրքիայի և Իրանի սահմանին ավարտվել է 3 մետր բարձրությամբ և 145 կիլոմետր երկարությամբ բետոնե պատի կառուցումը։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։

Հաղորդվում է, որ պատնեշը մեծ նշանակություն ունի ինչպես ահաբեկչության դեմ պայքարի, այնպես էլ Ագրա և Իգդիր նահանգներում Իրանի հետ սահմանով անօրինական միգրանտների և մաքսանենգների ներթափանցումը կանխելու տեսանկյունից։

Թուրք-իրանական սահմանի անվտանգությունն ապահովում են տասնյակ զրահամեքենաներ, անօդաչու թռչող սարքեր, ջերմային տեսախցիկներ, հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր։

Նշվում է, որ սահմանային անվտանգության համակարգերի ընձեռած հնարավորությունների շնորհիվ վերջին մեկ ամսվա ընթացքում կանխվել է անօրինական միգրանտների 1693 ներթափանցում Թուրքիայի տարածք։

Ամենից շատ դիտված