Ավտոմեքենաների առաջին խմբաքանակը, որ Իտալիան նվիրել է Լիբանանի զինված ուժերին, և տեղի բնակչության համար COVID-19-ի դեմ պատվաստանյութի 500.000 դեղաչափը հասցվել են Բեյրութի նավահանգիստ։
«Ավտեմեքենաների այս առաջին մատակարարումը շոշափելի նշան է... Իտալիայի մերձեցման Լիբանանի, նրա ժողովրդի և Լիբանանի զինված ուժերի հանդեպ»,- ասել է Իտալիայի պաշտպանության նախարար Լորենցո Գերինին:
Նա հավելել է, որ Հռոմը, ինչպես նախկինում, հակված է աջակցելու Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին և երկրում կայունության հաստատմանը:
«Իտալիայի և Լիբանանի միջև բարեկամական կապերը խոր պատմական արմատներ ունեն՝ հիմնված մեր ընդհանուր միջերկրածովյան նույնականացման վրա»,- ասել է նա: