Երևանցի Սամվել Ազատյանը Ռուսաստանի «Голос» նախագծի «կույր լսումների» ժամանակ հիացրել է կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկուն

Ավելին 3 տարի առաջ - 11:59 14-11-2021

Հայ երգիչ Սամվել Ազատյանը հանդես է եկել Ռուսաստանի «Голос» («Ձայնը») նախագծի «կույր լսումների» ընթացքում և դարձել հայտնի ռուս երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկու թիմի անդամ։

Ինչպես հաղորդում է armeniasputnik-ը, Սամվելն այնքան պրոֆեսիոնալ է կատարել Մայքլ Ջեքսոնի «Black or White» երգը, որ Գրադսկուն թվացել է, թե երկու երգիչ են բեմում, և նա պտտվել է՝ նրանց տեսնելու։ Երիտասարդ երգչի վոկալային տվյալները ուժեղ տպավորություն են թողել կոմպոզիտորի վրա, վերջինս շարունակ գովասանքներ է շռայլել՝ «Ուժեղ երգեցիր, ծերուկ», «Վերջապե՜ս հայ հայտնվեց»։

Գրադսկին խոստովանել է, որ իր թիմում ամբողջական «խորհրդային հավաքածու» է հավաքել՝ երկու ղազախ, մեկ ռուս, մեկ հայ և այլն»

Սա «Голос» նախագծի արդեն տասներորդ եթերաշրջանն է։ «Կույր լսումներից» հետո մասնակիցները հայտնվում են ժյուրիի անդամների՝ Դիմա Բիլանի, Պելագեայի, Ալեքսանդր Գրադսկու կամ Լեոնիդ Ագուտինի թիմում։ Տաղանդների շոուում հնարավոր է հաղթել մրցութային փուլերը հաջողությամբ անցնելուց հետո։ Փուլերը հինգն են՝ «Մենամարտեր», «Նոկաուտներ», քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ։

Ամենից շատ դիտված