«Բելավիա»-ն դադարեցնում է Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների փոխադրումները Թուրքիայից Բելառուս
copy image url

«Բելավիա»-ն դադարեցնում է Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների փոխադրումները Թուրքիայից Բելառուս

Արտաքին 3 տարի առաջ - 14:56 12-11-2021

Բելառուսական «Բելավիա» ազգային ավիաընկերությունը դադարեցնում է Սիրիայի, Եմենի և Իրաքի քաղաքացիների փոխադրումները Թուրքիայից Բելառուս։ Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում։

«Թուրքիայի իրավասու մարմինների որոշման համապատասխան՝ 12.11.2021 թվականից Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիները չեն ընդունվի Թուրքիայից Բելառուս չվերթներով փոխադրվելու»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Բելավիա» ընկերությանը Եվրամիությունը համարում է ներգաղթյալների անօրինական տեղափոխմանը մասնակից։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի