Սննդաբան-փորձագետ Ջեսիկա Նիբսը բացատրել է, թե որ համեմունքները կարող են երկարացնել մարդու կյանքը՝ նվազեցնելով որոշ վտանգավոր հիվանդությունների առաջացման վտանգը, հաղորդում է Express կայքը։
Նրա խոսքով, առաջին տեղում կուրկումինն է, որն ունակ է արգելակել լիպիդների պերօքսիդացումը, ինչպես նաև բարձրացնել հակաօքսիդանտային ակտիվությունը: Այս հատկությունները նպաստում են այնպիսի լուրջ հիվանդությունների հաղթահարմանը, ինչպիսին է, օրինակ, հաստ աղիքի քաղցկեղը:
Բազմաթիվ հետազոտությունների արդյունքներով երկրորդ տեղում դարչինն է, որը կարող է նվազեցնել քաղցկեղի բջիջների բազմացումը, նաև դրանց մահվան պատճառ դառնալ։
Եռյակը եզրափակում է եղեսպակը, որը կարող է բարելավել ուղեղի աշխատանքը և հիշողությունը, ինչպես նաև կանխել սրտի հիվանդությունները։