Բեռլինից բացատրել են, թե ինչու Մերկելը Լուկաշենկոյի հետ չի խոսել միգրանտների մասին
copy image url

Բեռլինից բացատրել են, թե ինչու Մերկելը Լուկաշենկոյի հետ չի խոսել միգրանտների մասին

Արտաքին 3 տարի առաջ - 21:54 10-11-2021

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է միգրացիոն ճգնաժամը, քանի որ նա ազդեցություն ունի Ալեքսանդր Լուկաշենկոյի վրա։ Ինչպես գրում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին չորեքշաբթի՝ նոյեմբերի 10-ին, հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը։

«Ըստ Գերմանիայի կառավարության՝ Ռուսաստանի կառավարությունը որոշակի ազդեցություն ունի բելառուսական ռեժիմի, բելառուսական կառավարության վրա: Նախագահ Պուտինի հետ բանակցությունները բանակցություններ են նրանց հետ, ում լսում են Մինսկում», - ասել է Զայբերտը:

Նա նշել է, որ Բելառուսի ընտրություններից հետո Մերկելը փորձել է խոսել Լուկաշենկոյի հետ, սակայն ապարդյուն։

Հիշեցնենք, որ Պուտինի հետ զրույցում Մերկելը հորդորել էր նրան ազդել Բելառուսի վրա՝ սահմանին միգրացիոն ճգնաժամի հետ կապված իրավիճակում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում