Լեհաստանի իշխանությունները կարող են ամբողջովին փակել Բելառուսի հետ սահմանը տեղաշարժերի համար՝ միգրացիոն ճգնաժամի պատճառով։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի կառավարության մամուլի քարտուղար Պյոտր Մյուլլերը Wirtualna Polska պորտալի հետ զրույցում։
Նա նշել է, որ Վարշավան ուսումնասիրում է իրադարձությունների զարգացման այդպիսի տարբերակ հետագա սցենարներում։
«Մենք Բելառուսի իշխանություններին տեղեկատվություն ենք ուղարկում այն մասին, թե ինչ է հնարավոր, եթե նրանք չդադարեցնեն իրենց գործողությունները»,- ընդգծել է Մյուլլերը։