Ճապոնական հիվանդանոցներից մեկում 30 տարի ջուր են խմել զուգարանից՝ չիմանալով այդ մասին
copy image url

Ճապոնական հիվանդանոցներից մեկում 30 տարի ջուր են խմել զուգարանից՝ չիմանալով այդ մասին

Արտաքին 3 տարի առաջ - 13:59 10-11-2021

Ճապոնիայի հիվանդանոցներից մեկում աշխպատակազմն ու հիվանդները 30 տարի խմելու ջրի փոխարեն օգտագործել են զուգարանի ջուրը՝ չիմանալով այդ մասին, հաղորդում է LADBible-ը։

Տեղական լրատվամիջոցների տվյալներով, հիվանդանոցի որոշ ջրատար խողովակներ սխալ տեղադրելու հետևանքով միացվել են զուգարաններին՝ ջուր ներմղելով դրանցից։ Այս մասին 30 տարի ոչ ոք չի իմացել, մինչև կլինիկայի տարածքում նոր մասնաշենքի կառուցումը։

Չնայած խնդրի վաղեմությանը՝ հաշվետվություններում միշտ նշվել է, որ խմելու ջրի հետ կապված դժվարություններ չկան։ Ամեն տարի ստուգվել են ջրի համային, գունային ցուցանիշները, որոնք եղել են նորմայի սահմաններում:

Սակայն, հիվանդանոցը ստիպված է եղել ներողություն խնդրել։ Կլինիկայի գլխավոր բժիշկ Կազուհիկո Նակատանին հատուկ ասուլիսում ասել է, որ ափսոսում է կատարվածի համար։

«Շատ ցավում եմ, որ համալսարանական հիվանդանոցը, որը առաջադեմ բժշկական օգնություն է ապահովում, անհանգստության պատճառ է դարձել»,- մեկնաբանել է բժիշկը։

Բժիշկը հավելել է նաև, որ կստուգվեն նաև հիվանդանոցի տարածքում գտնվող 105 շենքի ջրամատակարարման համակարգերը։

Ամենից շատ դիտված