COVID իրավիճակը Վրաստանում
copy image url

COVID իրավիճակը Վրաստանում

Արտաքին 3 տարի առաջ - 13:33 09-11-2021

Վրաստանում ևս 75 հիվանդ է մահացել կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից։ COVID-19-ի զոհերի թիվը համաճարակի ընթացքում հասել է 10584-ի։

Երկրում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6021 նոր դեպք: Նախորդ օրը կատարվել է 52033 հետազոտություն՝ 13488 ՊՇՌ թեստ և 38545 հակագենային արագ թեստ։

Ապաքինվել է ևս 3792 հիվանդ։ Երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 761.067 է, ապաքինվածները՝ 696.921։

Կառավարական stopcov.ge կայքի տվյալներով, Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերման մակարդակը կազմել է օրական 11.57%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 9.78%, իսկ շաբաթվա ընթացքում՝ 10.46%։

Կորոնավիրուսի դեմ օրական պատվաստվել է 5254 մարդ, ընդհանուր առմամբ Վրաստանում օգտագործվել է 2.010.783 դեղաչափ պատվաստանյութ։

Ամենից շատ դիտված