Իսրայելը օդային հարձակում է իրականացրել Սիրիայում գտնվող օբյեկտների վրա
copy image url

Իսրայելը օդային հարձակում է իրականացրել Սիրիայում գտնվող օբյեկտների վրա

Արտաքին 3 տարի առաջ - 12:49 09-11-2021

Իսրայելը մի քանի հրթիռ է արձակել Սիրիայում գտնվող օբյեկտների ուղղությամբ, հաղորդել է սիրիական SANA գործակալությունը։

«Նոյեմբերի 8-ին, մոտավորապես ժամը 19.16-ին, Իսրայելը օդային հարձակում է իրականացրել Բեյրութի հյուսիսից՝ հարվածներ հասցնելով Սիրիայի կենտրոնական և ափամերձ շրջանների որոշ օբյեկտների»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ սիրիական ՀՕՊ ստորաբաժանումները հետ են մղել հարձակումը և խոցել հրթիռների մեծ մասը։ Ագրեսիայի հետևանքով երկու զինվոր վիրավորվել է, պատճառվել է նյութական վնաս։

Ըստ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կազմակերպության (SOHR)՝ հրթիռներն արձակվել են Հոմսում՝ ռեժիմի ուժերի և Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայինների դիրքերի ուղղությամբ: Հարձակման թիրախ կարող են լինել նաև Իրանի կողմից վերահսկվող զենքի պահեստները։

Ամենից շատ դիտված