Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի բժիշկը կոչ է արել հրատապ հրավիրել կառավարության կողմից նշանակված բժշկական կոնսիլիումը։ Նիկոլոզ Կիպշիձեի խոսքով, մի քանի ժամից Սահակաշվիլին կհայտնվի ծայրահեղ ծանր վիճակում, հաղորդել է SOVA-ն։
«Նրա վիճակն ավելի կվատանա, հնարավոր է մի քանի ժամից, հնարավոր է մեկ ժամից, դա մեկ օր չի տևի… Հիմա չեմ ուզում ասել, թե ինչ կլինի, երբ նա ընկնի… Նա դեղամիջոց էր ստանում, որը նրան ողջ էր պահում, երեկ նա հրաժարվեց դրանից»,- ասել է Նիկոլոզ Կիպշիձեն: