Իրանը զորավարժություններ է անցկացնում Պարսից ծոցում
copy image url

Իրանը զորավարժություններ է անցկացնում Պարսից ծոցում

Արտաքին 3 տարի առաջ - 13:11 08-11-2021

Իրանը կիրակի օրը, նոյեմբերի 7-ին, Պարսից ծոցում սկսել է ամենամյա զորավարժությունները, հաղորդում է Reuters-ը։

Ինչպես նշել է Zolfaqar-1400 զորավարժությունների խոսնակ, ծովակալ Մահմուդ Մուսավին, Իրանի ափին, Օմանի ծոցում անցկացվող զորավարժությունները պետք է ցույց տան երկրի ռազմական հզորությունն ու թշնամիներին դիմակայելու պատրաստակամությունը։

Զորավարժություններն ընդգրկում են Հորմուզի նեղուցի արևելյան հատվածից մինչև Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածը և Կարմիր ծովի մի մասը։

Պարսից ծոցում 2018թ.-ից պարբերաբար առճակատումներ են տեղի ունենում իրանցի զինվորականների և ամերիկյան ուժերի միջև՝ երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու և Թեհրանի դեմ կրկին կոշտ պատժամիջոցներ սահմանելու որոշումից հետո։

Ամենից շատ դիտված