Իրանցի տղամարդուն և նրա սիրուհուն մահապատժի կենթարկեն ամուսնական դավաճանության համար
copy image url

Իրանցի տղամարդուն և նրա սիրուհուն մահապատժի կենթարկեն ամուսնական դավաճանության համար

Արտաքին 3 տարի առաջ - 09:22 08-11-2021

Իրանի Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել ամուսնական դավաճանության համար 27-ամյա տղայի և նրա 33-ամյա սիրուհու նկատմամբ մահապատժի դատավճիռը, հաղորդում է Shargh պարբերականը։

Տղամարդու կինը, որն այս տարվա սկզբին ամուսնու դավաճանության տեսաապացույցներ էր ներկայացրել ոստիկանություն, դատարանին խնդրել է չեղարկել մահապատիժը, սակայն նրա հայրը մահապատիժ է պահանջել։ Արդյունքում դատարանը վճիռ է կայացրել հօգուտ վիրավորված ծնողի։ Ըստ Իրանի օրենսդրության, եթե զոհի ընտանիքը ներում է հանցագործության մեջ մեղադրվողին, ապա դատապարտյալին կարող են ներում շնորհել կամ դատապարտել ազատազրկման:

Amnesty International-ի իրավապաշտպանների տվյալներով, անցած տարի Իրանում մահապատժի է ենթարկվել 246 մարդ, միայն մեկ մահապատիժն է եղել հրապարակային։

Ամենից շատ դիտված