Սաակաշվիլին մեկնաբանել է տեսանյութը, որտեղ նա բանտում ուտում է՝ հացադուլի ժամանակ

Արտաքին 3 տարի առաջ - 19:14 07-11-2021

Սաակաշվիլիի սոցցանցի էջում հայտարարություն է հայտնվել, որում նա պարզաբանումներ է տվել հրապարակված կադրերի վերաբերյալ։ Բանտարկյալի խոսքով՝ ինքը բանտարկվելուց հետո ոչինչ չի կերել, իսկ տեսանյութում երևում է միայն դեղերի ընդունումը։

Սաակաշվիլին գրում է, որ նախկինում էլ չի թաքցրել, որ հացադուլի ժամանակ իր վիճակը պահպանել է մրգային հյութերի և հաբերով վիտամինների օգնությամբ։ Նա պնդում է, որ տեսանյութում դեղերի ընդունման հենց այդ պահն է։

«Դուք կարող եք ուտել միայն խցում կամ դրա համար նախատեսված այլ սենյակներում, բայց ոչ բժշկական կաբինետում: Այստեղ միայն պրոցեդուրաներ են իրականացվում, կարելի է դեղահաբեր ստանալ: հենց դրանք էլ ես ընդունում եմ այս տեսանյութում»,- ասել է Սաակաշվիլին:

Նա հաղորդել է, որ ծագած սկանդալից հետո որոշել է հրաժարվել անգամ վիտամիններ ու հանքանյութեր ընդունելուց։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին