Ռուսաստանում կորոնավիրուսի ամենշաբաթյա աճը առավելագույնն է համաճարակի ողջ ընթացքում
copy image url

Ռուսաստանում կորոնավիրուսի ամենշաբաթյա աճը առավելագույնն է համաճարակի ողջ ընթացքում

Արտաքին 3 տարի առաջ - 16:24 07-11-2021

Վերջին յոթ օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 281 305 դեպք։ Այս ցուցանիշը 3,4 տոկոսով ավելի էր, քան մեկ շաբաթ առաջ և ռեկորդային է երկրի համար համաճարակի սկզբից ի վեր։

Առավելագույնն է եղել նաև «ակտիվ դեպքերի» թիվը, այսինքն՝ միաժամանակ կորոնավիրուսով բուժվող հիվանդների թիվը՝ աճելով 53 530-ով և հասնելով 986 303-ի։

Շաբաթական մահերի թիվը կազմել է 8276, ապաքինվածներինը՝ 203439։

Ամենից շատ դիտված