ԱՄՆ դատարանը կասեցրել է խոշոր ընկերություններում COVID-19-ի պարտադիր պատվաստման մասին որոշումը
copy image url

ԱՄՆ դատարանը կասեցրել է խոշոր ընկերություններում COVID-19-ի պարտադիր պատվաստման մասին որոշումը

Արտաքին 3 տարի առաջ - 11:12 07-11-2021

ԱՄՆ-ում վերաքննիչ դատարանը կասեցրել է խոշոր ընկերություններում աշխատողների կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման որոշումը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով դատարանի որոշմանը։

Հինգերորդ շրջանային վերաքննիչ դատարանը որոշել է կասեցնել նախկինում ընդունված կանոնը՝ պատճառաբանելով «լուրջ օրենսդրական և սահմանադրական խնդիրները»։

«Այսպիսով, մանդատը կասեցվում է՝ մինչև այս հարցով դատարանի հետագա որոշումը»,- ասվում է հրապարակման մեջ։

Սպիտակ տանը նախօրեին հաղորդվել էր, որ Աշխատանքի անվտանգության և առողջության վարչությունը (OSHA, ԱՄՆ Աշխատանքի դեպարտամենտի մաս) հրամայել է երկրում գործող բոլոր ընկերություններին, որոնք ունեն ավելի քան 100 հոգանոց անձնակազմ, պատվաստել իրենց աշխատակիցներին կորոնավիրուսի դեմ ոչ ուշ, քան 2022 թվականի հունվարի 4-ը։

Ֆլորիդան ավելի վաղ հայց էր ներկայացրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, ՆԱՍԱ-ի և Սպիտակ տան վարչակազմի մի շարք պաշտոնյաների դեմ՝ կապալառուների աշխատակիցներին պատվաստելու «ապօրինի» պահանջի համար։

Ֆլորիդայի գլխավոր դատախազ Էշլի Մուդին և նահանգապետ Ռոն Դեսանտիսը հայց են ներկայացրել: Այն մատնանշում է, որ NASA-ն և այլ գործակալություններ «հաճախ պայմանագրեր են կնքում Ֆլորիդայի հետ, մշտական ​​պայմանագրային հարաբերություններ ունեն նահանգի հետ և, հետևաբար, կձգտեն Բայդենի վարչակազմից անօրինական պահանջներ դնել Ֆլորիդայում»:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում