Վրաստանի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ներկայացուցիչ Բաչա Մգելաձեն հայտարարել է, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բանտից պետական հեղաշրջում է ծրագրում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Այս տարվա նոյեմբերի 6-ից «Ռուսթավի» թիվ 12 ուղղիչ հաստատության մոտ որոշ քաղաքական խմբավորումներ որոշել են անընդմեջ ակցիաներ իրականացնել, որտեղ կժամանեն նաև մարզերից կուսակցության կողմնակիցները։ Բացի դրանից, նախատեսվում է բողոքի ակցիա Թբիլիսիում»,- ասել է Մգելաձեն։
Նա հավելել է, որ ակցիայի կազմակերպիչները ծրագրում են շրջափակել պետական կառույցները։ Պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչը պարզաբանել է, որ քաղաքական խմբավորումների գործողությունները ղեկավարում է դատապարտյալ Սաակաշվիլին։