Սաակաշվիլին բանտից դիմել է միջազգային հանրությանը
copy image url

Սաակաշվիլին բանտից դիմել է միջազգային հանրությանը

Արտաքին 3 տարի առաջ - 12:13 09-10-2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը մի քանի օր առաջ ձերբակալվել էր Թբիլիսիում մի շարք քրեական գործերով, բանտից դիմել է միջազգային հանրությանը:

«Ինձ ձերբակալել են հոկտեմբերի 1-ին՝ դատավճռով, որը ոչ ոք չի ճանաչում աշխարհում, ինչպես նաև երկու դիտարկվող գործերով»,- պնդում է Սաակաշվիլին իր ուղերձում:

Վրաց քաղաքական գործիչը նաև նշել է, որ, ըստ օրենսդրության, նա պետք է անմիջապես կանգներ դատարանի առաջ, սակայն արդեն 9-րդ օրն է՝ դատավարություն չկա: Նրա խոսքով՝ իր փաստաբանին տեղեկացրել են, որ դատավարությունը մի քանի շաբաթ չի լինի: Սաակաշվիլին կարծում է, որ այդ կերպ Վրաստանի իշխանությունները փորձում են թույլ չտալ նրան հրապարակավ ելույթ ունենալ հոկտեմբերի 30-ին նշանակված տեղական ընտրությունների երկրորդ փուլից առաջ:

Նա միջազգային հանրությանը խնդրել է ուշադրություն դարձնել իր «ապօրինի գերեվարման» վրա: