Բժիշկ-դիետոլոգ, Սամարայի դիետոլոգիայի և դիետիկ թերապիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինզբուրգը նշել է, թե որ մթերքները կարող են հանգեցնել օրգանիզմի արագ ծերացման։ Այս մասին գրում է URA.ru-ն։
Նա ընդգծել է, որ ցանկացած միատեսակ սնունդ եւ սննդակարգում միայն տապակած մթերքների գերակշռությունը առաջացնում են օրգանիզմի ծերացում։ Մթերքների այդ խմբին են պատկանում շաքար պարունակող մթերքները, «արագ» ածխաջրերով մթերքները, մասնավորապես՝ թխած-եփած մթերքները, կարտոֆիլը և բրինձը, ինչպես նաև տրանսճարպերը, այսինքն՝ մարգարինը, արևածաղկի և օմեգա-6-ով հարուստ մի շարք այլ ձեթեր, նշել է բժիշկը։ Նրա խոսքով, օրգանիզմի վրա բացասաբար է անդրադառնում նաև կարմիր մսի և խորը վերամշակված մթերքների հաճախակի օգտագործումը։
«Այս բոլոր մթերքները նպաստում են հիպերտոնիայի, աթերոսկլերոզի, շաքարային դիաբետի և ուռուցքների զարգացմանը: Որպեսզի սնունդը պաշտպանի արագացող ծերացումից, այն պետք է լինի առավելապես բազմազան և առավելապես քիչ տապակած»,- ամփոփել է Գինզբուրգը։