Բժիշկը նշել է COVID-19-ով վարակվելու ռիսկը մեծացնող գործոնը
copy image url

Բժիշկը նշել է COVID-19-ով վարակվելու ռիսկը մեծացնող գործոնը

Արտաքին 3 տարի առաջ - 11:57 06-11-2021

Նյարդաբան-սոմնոլոգ Ելենա Ցարևան նշել է գործոնը, որը մեծացնում է կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը, հայտնում է ռադիո Sputnik-ը։

Նա նշել է, որ աշնանն աճում են ոչ միայն COVID-19-ով, այլև սեզոնային այլ վիրուսային վարակներով հիվանդացության դեպքերը։ Բժշկի խոսքով, այս ժամանակահատվածում հատկապես կարևոր է քնի ճիշտ ռեժիմի պահպանումը, հակառակ դեպքում քնի պակասը կարող է բացասաբար ազդել ուղեղի վրա և հանգեցնել շնչառական վիրուսային հիվանդությունների։

«Կար մի ուսումնասիրություն, որտեղ համեմատություն էր տարվում ոչ բավարար չափով քնած և նորմալ քնած մարդկանց հիվանդության տևողության միջև: Պարզվել է, որ ավելի հաճախ և ավելի ծանր են հիվանդանում քնի պակաս ունեցող մարդիկ։ Քնի պակասի հետևանքով միայն ճանաչողական գործառույթները չեն տուժում։ Քնի ժամանակ մարդու օրգանիզմին անհրաժեշտ բազմաթիվ գործընթացներ են տեղին ունենում»,- պարզաբանել է փորձագետը։

Բժիշկը շեշտել է, որ ներկայիս համավարակի պայմաններում հատկապես կարևոր է իմունային համակարգի ամրապնդումը։ Ըստ նյարդաբանի, նույնիսկ մեկ անքուն գիշերը կարող է մի քանի անգամ մեծացնել հիվանդության զարգացման վտանգը, եթե մարդը շփվել է վիրուսակրի հետ։

Ամենից շատ դիտված