Ամերիկացի սննդաբաններն անվանել են ծերացումը արագացնող ըմպելիքը
copy image url

Ամերիկացի սննդաբաններն անվանել են ծերացումը արագացնող ըմպելիքը

Արտաքին 3 տարի առաջ - 11:15 06-11-2021

Քաղցրահամ գազավորված ըմպելիքներն արագացնում են օրգանիզմի ծերացումը բջջային մակարդակում: Նման փոխկապվածություն են հայտնաբերել ամերիկացի սննդաբանները, գրում է mir24.tv կայքը՝ հղում անելով ԱՄՆ հանրային առողջության ասոցիացիայի հետազոտությանը։

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները վերլուծել են 20-ից 65 տարեկան ավելի քան 5000 մարդու առողջության վերաբերյալ երեք տարվա՝ 1999-2002թթ. ընկած ժամանակահատվածի տվյալները:

Գիտնականները պարզել են, որ հաճախ գազավորված ըմպելիք օգտագործող մարդկանց օրգանիզմում ավելի կարճ տելոմերներ են հայտնաբերվել: Դրանք ԴՆԹ-ի հատվածներ են, որոնք ազդում են կյանքի տևողության վրա: Բացի այդ, դրանցից է կախված քրոնիկ հիվանդությունների զարգացման մակարդակը։ Ընդ որում, թարմ քամած հյութեր նախընտրողների տելոմերներն ավելի երկար են եղել։

Գիտնականները նշում են, որ այս կապը բացահայտվել է առաջին անգամ։ Տելոմերները սկսում են կարճանալ հիվանդության զարգացումից շատ առաջ, և դա բնորոշ է բոլոր տարիքի մարդկանց:

Ամենից շատ դիտված