Էլի եմ մնալու ընդդիմադիր, երբեք չկասկածեք․Իշխան Զաքարյանը
copy image url

Էլի եմ մնալու ընդդիմադիր, երբեք չկասկածեք․Իշխան Զաքարյանը

Ներքին 3 տարի առաջ - 12:57 05-11-2021

ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը ոչ հերքում է, ոչ հաստատում «Պատիվ ունեմ» խմբակցությունից դուրս գալու մտադրության մասին լուրերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զաքարյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Լրագրողների հարցերին, թե արդյոք դու՞րս է գալիս խմբակցությունից, նա չպատասխանեց՝ նշելով շտապում է, փոխարենը երկուշաբթի օրը լրագրողներին հրավիրեց զրույցի:

Հարցին, թե արդյոք հերքու՞մ է այդ լուրերը, Զաքարյանը պատասխանեց. «Ես ոչ հերքում եմ, ոչ հաստատում: Ասում եմ՝ երկուշաբթի կխոսենք»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը ընդդիմադիր պատգամավոր է, պնդեց. «Էլի եմ մնալու ընդդիմադիր, երբեք չկասկածեք»:

Հարցին՝ անգամ խմբակցությունից դուրս գալուց հետո՞, նա դրական պատասխան տվեց:

Ամենից շատ դիտված