Հայտնի է 2021 թվականի Բուքերովյան մրցանակի դափնեկիրը
copy image url

Հայտնի է 2021 թվականի Բուքերովյան մրցանակի դափնեկիրը

Արտաքին 3 տարի առաջ - 09:22 04-11-2021

Լոնդոնում կայացել է անգլիական գրականության աշխարհի ամենահեղինակավոր Բուքերովյան մրցանակաբաշխությունը։ Ժյուրին մրցանակը շնորհել է հարավաֆրիկացի գրող Դեյմոն Գուլգուտին՝ «Խոստումը» վեպի համար։ Նա նաև կստանա 50 հազար ֆունտ ստեռլինգ։

Գուլգուտի ստեղծագործությունը Հարավային Աֆրիկայում բնակվող սպիտակամորթ ընտանիքի մասին է։ Նրանք պատրաստվում են հուղարկավորության մասնակցել ու հասկանում են, որ չեն կատարել սևամորթ սպասուհուն տված նախկին խոստումը։

2021թ.-ի Բուքերովյան մրցանակի են հավակնել նաև Ռիչարդ Փաուերսը («Տարակուսանք»), Անուկ Արուդպրագասամը («Անցում դեպի հյուսիս»), Նադիֆա Մոհամեդը («Հաջողակ մարդիկ»), Մեգի Շիփսթեդ («Մեծ շրջան»), Պատրիսիա Լոքվուդը («Ոչ ոք չի խոսում այդ մասին»):

Թվարկված գրական ստեղծագործությունները ներառվել են այս տարվա մրցանակաբաշխության կարճ ցուցակում: Ընդհանուր առմամբ, ժյուրին ընտրել է 158 գիրք, որոնք տպագրվել են Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում՝ 2020թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչև 2021թ.-ի սեպտեմբերի 30-ը:

Ամենից շատ դիտված