Թուրքիայի նախագահի աշխատակազմում կան Սորոսի հետ կապ պահպանող խորհրդականներ. Դավութօղլու
copy image url

Թուրքիայի նախագահի աշխատակազմում կան Սորոսի հետ կապ պահպանող խորհրդականներ. Դավութօղլու

Արտաքին 3 տարի առաջ - 17:04 03-11-2021

Թուրքիայի նախկին վարչապետ, ներկայումս ընդդիմադիր «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմում ներկայումս կան խորհրդականներ, որոնք անմիջական կապ են պահպանում Ջորջ Սորոսի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

Դավութօղլուի կարծիքով՝ սորոսականության մեջ մեղադրվող Օսման Քավալան ազատ է արձակվելու, և նոյեմբերի 30-ի սահմաններում մի հերոսական պատմություն ևս կարող է բեմադրվել, որի արդյունքում Քավալան բանտից դուրս կգա:

Թուրքիայի նախկին վարչապետը մասնավորապես ասել է. «Բեշթեփեում քանի՞ խորհրդատու է նախկինում մտերիմ հարաբերություններ ունեցել Սորոսի հետ: Թող նրանք ընդլայնեն հետաքննությունը։ Որովհետև կան խորհրդատուներ, որոնք անմիջական առնչություն ունեն Սորոսի հետ և աշխատել են նրա հետ»։

Ամենից շատ դիտված