Թուրքիայում շարունակվում է գնաճը
copy image url

Թուրքիայում շարունակվում է գնաճը

Արտաքին 3 տարի առաջ - 16:47 03-11-2021

Հոկտեմբերին Թուրքիայում գնաճի տեմպերն արագացել է ընդհուպ 19,89 %-ով, ինչն ամենաբարձր ցուցանիշն է 2019 թվականի հունվարից ի վեր և մոտ է 19-ամյա մաքսիմումին:

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TurkStat) փոխանցմամբ՝ սպառողական գնաճը սեպտեմբերին տարեկան կտրվածքով աճել է 19,56%-ով: Ակնկալվում էր, որ այդ ցուցանիշը կկազմի մինչև 20,4%, քանի որ միջինացված ցուցանիշներով նման եզրահանգում էին կատարել Reuters-ի և Bloomberg-ի կողմից հարցումներ անցկացրած տնտեսագետները:

Թուրքական Ahval-ի պարզաբանմամբ՝ արտադրողական գների տարեկան աճը նախորդ ամիս արագացել է մինչև 46,3 %, ինչը գների ամենաարագ աճն է 2002 թվականի հուլիսից ի վեր։ Հենց այդ տարվա նոյեմբերին էր, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությունն իշխանության եկավ և ստիպված էր գործունեությունը սկսել տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Սեպտեմբերին այդ ցուցանիշը կազմել է 44%։

Հոդվածում նշվում է, որ Թուրքիայում գնաճը մեծ թափ է հավաքել համաշխարհային գնաճի ֆոնին և այն բանից հետո, երբ հանրապետության Կենտրոնական բանկը վերջին երկու ամիսների ընթացքում նվազեցրեց տոկոսադրույքները: Իզուր չէ, որ ամերիկյան «Goldman Sachs» ներդրումային բանկի նախկին տնտեսագետ Էրիկ Մեյերսոնը նշում էր, որ եթե անգամ հոկտեմբերին Թուրքիայում գնաճը հրաշքով 20%-ից ցածր կազմի, հեռանկարը դեռես սարսափելի է լինելու՝ հավելելով, որ գաղափարը, թե ցանկացած կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտե կարող է դիտարկել տոկոսադրույքների կրճատումն այս պայմաններում, ապշեցուցիչ է:

Հատկանշական է, որ թուրք որոշ տնտեսագետներ և վերլուծաբաններ կարծում են, որ TurkStat-ի կողմից գնաճի և տնտեսագիտական այլ տվյալները ճշգրիտ հաղորդելու հնարավորությունը խաթարվել է նախագահ Էրդողանի հրամանագրով պետական մարմնում կատարված նշանակումների արդյունքում:

Ամենից շատ դիտված