Բայդենը կշտամբել է Պուտինին Գլազգոյում կլիմայի հարցերով գագաթնաժողովին չմասնակցելու համար
copy image url

Բայդենը կշտամբել է Պուտինին Գլազգոյում կլիմայի հարցերով գագաթնաժողովին չմասնակցելու համար

Արտաքին 3 տարի առաջ - 16:15 03-11-2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննադատության է ենթարկել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Գլազգոյում ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին (COP26) չմասնակցելու համար՝ կասկածելով կլիմայի փոփոխության դեմ պայքարելու նրանց հանձնառությանը։

Գլազգոյում մամուլի ասուլիսում Բայդենը հայտարարել է, որ Չինաստանը բաց է թողել հնարավորությունը՝ ազդելու ողջ աշխարհի մարդկանց և գագաթնաժողովի մասնակիցների վրա: ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ռուսաստանն ու Չինաստանը հեռացել են կլիմայական խնդրի լուծումից, որը վերաբերում է ամբողջ աշխարհին՝ «Իսլանդիայից մինչև Ավստրալիա»։

«Ինչպե՞ս կարելի է այդպես վարվել և հավակնել առաջնորդի դերին»,- հայտարարել է Բայդենը՝ խոսելով Չինաստանի մասին։

Նույն սխալը, ԱՄՆ նախագահի խոսքով, թույլ է տալիս Վլադիմիր Պուտինը. «Նրա տունդրան այրվում է: Բառացիորեն վառվում է տունդրան: Նա լուրջ խնդիրներ ունի կլիմայի հետ կապված, իսկ նա լռում է որևէ բան անելու իր ցանկության մասին»,- ասել է Բայդենը:

Ամենից շատ դիտված