Կանադայում ավելի քան 3 հազար բժիշկ է զրկվել աշխատանքից՝ պատվաստումից հրաժարվելու պատճառով
copy image url

Կանադայում ավելի քան 3 հազար բժիշկ է զրկվել աշխատանքից՝ պատվաստումից հրաժարվելու պատճառով

Արտաքին 3 տարի առաջ - 12:00 02-11-2021

Կանադայի Արևմտյան Կոլումբիա նահանգում ավելի քան 3 հազար բժիշկ է աշխատանքից ազատվել՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվելու պատճառով, հայտնում է Global News-ը։

Տարածաշրջանի առողջապահության նախարարության ղեկավար Ադրիան Դիքսը հայտարարել է, որ Բրիտանական Կոլումբիայում 127.5 հազար բուժաշխատողների 96%-ը պատվաստված է։ Այն 3325 բժիշկները, որոնք կա՛մ հրաժարվել են պատվաստվելուց, կա՛մ պատվաստումների վերաբերյալ տվյալներ չեն ներկայացրել, առանց վարձատրության պահպանման հեռացվել են բուժհաստատություններից:

Դիքսի խոսքով, այդ պատճառով հիվանդանոցներում բուժանձնակազմի պակաս է առաջացել. զգալի թվով վիրահատություններ չեղարկվել կամ հետաձգվել են:

Կանադայի երկու նահանգներում՝ Բրիտանական Կոլումբիայում և Քվեբեկում, իշխանությունները վերջնագիր են ներկայացրել բուժաշխատողներին, ըստ որի բժիշկները պետք է մինչև հոկտեմբերի վերջ պատվաստվեն կորոնավիրուսի դեմ։

Ամենից շատ դիտված