ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քնել է Գլազգոյում կլիմայի միջազգային համաժողովի ժամանակ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Տեսանյութը հայտնվել է սոցցանցերում։ Կադրերում Բայդենը նստած է ձեռքերը խաչած, իսկ աչքերը փակ են։ Որոշ ժամանակ անց նա բացում է աչքերը։
Ավելին, Բայդենը փակել է աչքերը այն ժամանակ, երբ բանախոսներից մեկը խոսում էր կլիմայի փոփոխությունը կանխելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին։ Բայդենը բացել է աչքերը միայն այն ժամանակ, երբ նրա օգնականներից մեկը խոսել է նրա հետ։ «Վերջապես Բայդենը արթնացավ և տրորեց աչքերը այն պահին, երբ բեմ բարձրացավ Իտալիայի վարչապետը»,- նշում է պարբերականը։
Հիշեցնենք, որ Բայդենը նույնկերպ քնել էր օգոստոսին Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենեթի հետ բանակցությունների ժամանակ։ Նա նստել էր ձեռքերը ծալած և փակ աչքերով։ Այդ ամբողջ ընթացքում Բենեթը փորձում էր ինչ-որ բան բացատրել ամերիկացի առաջնորդին։